Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ղազախստանում էր (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ղազախստանում էր: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Աստանայում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ: Քննարկումների առանցքում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր էին:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստան-Ադրբեջան
խաղաղության համաձայնագրին»,-նշվում է հաղորդագրության մեջ: